Արամ Մանուկյան (կամավորական միացյալ ջոկատ, Արարատ)

Ռազմական հանրագիտարան-ից


«Արամ Մանուկյան», կամավորական միացյալ ջոկատ
Գործունեության տարիներ1989-1994
Մտնում է«Արծիվ-մահապարտներ»
Հրամանատարներ
Հայտնի հրամանատարներԴ. Զադոյան, Ա. Ավետիսյան

«Արամ Մանուկյան» կամավորական միացյալ ջոկատ։ Կազմավորվել է 1991-ին՝ Արարատում ստեղծված «Արարատշինտրեստի» (1988) և «Արամ Մանուկյան» (1989) կամավորական ջոկատների միավորումից։ Ունեցել է շտաբ։ 1992-ին ընդգրկվել է «Արծիվ-մահապարտներ» հատուկ գումարտակում՝ որպես 8-րդ դասակ։ 1989-94-ին «Արամ Մանուկյան» միացյալ ջոկատը, նրա առանձին խմբեր կամ դասակը մասնակցել են ՀՀ Արարատի (Քյարքի (Տիգրանաշեն), «Ջանդամի դարպասի» կիրճ, Երասխ), Եղեգնաձորի (Խաչիկ), Վայքի (Բարձրունի), Նոյեմբերյանի, Իջևանի, Տավուշի, Վարդենիսի ինքնապաշտպանական և ԼՂՀ Լաչինի («Մարդասիրական միջանցք»), Ֆիզուլիի (Հորադիզ), Շուշիի, Մարտակերտի (Վանք, Չլդրան, Վաղուհաս, Դրմբոն, Հարությունագոմեր) շրջանների ազատագրական մարտերին։ Մարտական տարբեր գործողությունների ժամանակ հրամանատարներն են եղել Դ. Զադոյանը, Ա. Ավետիսյանը, շտաբի պետ՝ Ն. Ղլիջյանը։ Ջոկատից ՀՀ «Մարշալ Բաղրամյան-100» հուշամեդալով խարգևատրվել է 1, ԼՂՀ «Շուշիի ազատագրման համար» մեդալով՝ 1, զոհվել 4 ազատամարտիկ։[1]

Մարտական ուղին

Ծանոթագրություններ

  1. «Ղարաբաղյան ազատագրական պատերազմ 1988-1994» հանրագիտարան։