Անցկացվել են շտաբային բանակցություներ Թուրքիայի և Ադրբեջանի ՌՕՈւ ներկայացուցիչների միջև

TURAZ-2015 զորավարժությանը մասնակցող թուրքական և ադրբեջանական ստորաբաժանումները Նոյեմբեր 24, 2017 14:39 | RAZM.INFO - Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի ներկայացուցիչները: Կողմերը քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող խնդիրներ: Continue reading

ՌԴ օդուժը հարվածել է «Իսլամական պետությանը» Դեր Զոր նահանգում

ՌԴ օդուժը հարվածել է ԻՊ-ի նավթատար մեքենաներին. (արխիվ) Նոյեմբեր 24, 2017 14:04 | RAZM.INFO - Նոյեմբերի 23-ին Ռուսաստանի ԶՈւ Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչները հարվածել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին Սիրիայի Դեր Զոր նահանգում՝ Աբու Քամալ քաղաքի մոտակայքում:  Continue reading

Թուրքիայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի հետ համատեղ հերթական խոշոր ռազմածովային զորավարժությունը

ՆԱՏՕ-ի և Թուրքիայի ՌԾՈւ համատեղ «Արևելյան Միջերկրական-2017» զորավարժությունից. Աղբյուրը՝ «Անադոլու» Նոյեմբեր 24, 2017 13:25 | RAZM.INFO - Նոեյմբերի 24-ից դեկտեմբերի 3-ը Թուրքիայի ջրային տարածքներում՝ Էգեյան ծովի Սարոսի ծոցում, կանցկացվեն Թուրքիայի և ՆԱՏՕ-ի անդամ մի շարք այլ երկրների համատեղ ռազմածովային վարժանքներ: Ադրբեջանը վարժանքներին կներգրավվի որպես դիտորդ:  Continue reading

Թուրքիայում զրահամեքենայի շրջվելու հետևանքով մահացել է 1 թուրք զինծառայող

PKK-ի զինյալները Մուշում պայթեցրել են «Քիրփի» զրահամեքենա. (արխիվ) Նոյեմբեր 24, 2017 12:54 | RAZM.INFO - Նոյեմբերի 23-ին Թուրքիայի արևելյան Բինգյոլ նահանգում՝ Բինգյոլ-Էլազիգ ավտոճանապարհի, վրա շրջվել է ուժայինների տեղափոխող զրահամեքենա, արդյունքում մահացել է 1 թուրք զինծառայող, ևս 2-ը վիրավորվել են:  Continue reading

2018 թ. Թուրքիայում կթողարկեն միջին առաստաղով ԱԹՍ-ների տեղական շարժիչի նախատիպը

Թուրքական արտադրության «Անքա» և «Բայրաքթար» հարվածային ԱԹՍ-ներ Նոյեմբեր 24, 2017 11:14 | RAZM.INFO - «Թուրքիայի ավիաշինական արդյունաբերություն» ( TAI) շարժիչաշինական ընկերությունը (TEI) ավարտում է  MALE տիպի անօդաչու թռչող սարքերի համար տեղական շարժիչի նախատիպի ստեղծման աշխատանքները: Այն կսկի պետական փորձարկումներ անցնել արդեն 2018 թվականից: Continue reading

ՌԴ զինուժը Հյուսիսային Օսիայում ոչնչացրել է պայմանական ահաբեկիչներին

ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի հետախույզները վարժանքներ են անցկացրել Հյուսիսային Օսիայում (արխիվ) Նոյեմբեր 24, 2017 10:43 | RAZM.INFO - ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Հյուսիսային Օսիայում տեղակայված հետախուզական ստորաբաժանումները «Դարյալ» լեռնային զորավարժարանում անցկացրել են վարժանքներ՝ անօրինական զինված խմբավորումներին հայտնաբերելու և ոչնչացնելու սցենարով։ Continue reading

Ֆրանսիայի ռազմածովային ուժերի ֆրեգատը Բաթումիի նավահանգստում է

Ֆրանսիայի ՌԾՈւ «Գեպրատ» (F714 Gueprat) հրթիռային ֆրեգատը Բաթումիում Նոյեմբեր 24, 2017 10:16 | RAZM.INFO - Նոյեմբերի 23-ին վրաց-ֆրանսիական համագործակցության շրջանակներում Բաթումիի նավահանգիստ է այցելել Ֆրանսիայի ՌԾՈւ «Գեպրատ» (F714 Gueprat) հրթիռային ֆրեգատը: Այցի շրջանակներում ռազմանավը Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանության առափնյա պահակախմբի կատերների հետ վարժանքներ է արել: Continue reading

Թուրքիայի ՊՆ-ն հաստատել է, որ «Ֆըրթընա» հաուբիցների արտահանումն արգելափակել է Գերմանիան

Թուրքիայի ԶՈւ T-155 Fırtına հաուբիցներ Նոյեմբեր 24, 2017 9:57 | RAZM.INFO - Գերմանիան արգելել է, որ Թուրքիան գերմանական MTU ընկերության արտադրության շարժիչով աշխատող T-155 Fırtına («Ֆըրթընա») ինքնագնաց հրետանային համակարգեր վաճառի 3-րդ պետությունների:  Continue reading

Հայաստանում ՌԴ ռազմաբազայի զինծառայողները հակաահաբեկչական վարժանքներ են արել

Հայաստանում ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները հակաահաբեկչական վարժանքներ են արել Նոյեմբեր 24, 2017 9:17 | RAZM.INFO - Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի 102-րդ ռազմաբազայի զինծառայողները անցկացրել են զորամասի օբյեկտների վրա հարձակումը հետ մղելու ժամանակ հերթապահ և ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումների փոխգործակցության կազմակերպման վարժանքներ:  Continue reading

Սիրիայի Աբու Քամալ քաղաքում ևս մեկ իրանցի զինծառայող է սպանվել

ԻՀՊԿ Նոյեմբեր 23, 2017 20:15 | RAZM.INFO - Սիրիայի Աբու Քամալ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մղած մարտերում զոհվել է իրանցի զինծառայող Համիդ Զիայեին։ Այս մասին նոյեբերի 21-ին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։ Continue reading